ԱՆՉԵԼՈՏԻ.«ԻՆՉՈՒ՞ ԳՆԵԼ ԲԵՅԼԻՆ, ԵԹԵ ԽԵՍԵՆ ՈՒ ՄՈՐԱՏԱՆ ՀԻԱՆԱԼԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ»

Добавлено: 11.08.2013 в 14:11 Просмотров: 486 Автор: Ադմին(Zaven)
ԱՆՉԵԼՈՏԻ.«ԻՆՉՈՒ՞ ԳՆԵԼ ԲԵՅԼԻՆ, ԵԹԵ ԽԵՍԵՆ ՈՒ ՄՈՐԱՏԱՆ ՀԻԱՆԱԼԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ»

Միլանի «Ինտերի» դեմ խաղից հետո Կարլո Անչելոտին հանդիպեց լրագրողների հետ: Իտալացի մասնագետը բարձր գնահատեց իր թիմի խաղը միլանյան թիմի դեմ.«Մենք լավ հանդես եկանք: Վերջին մինչմրցաշրջանային հանդիպումը շատ լավ ընթացք ունեցավ: Մենք կենտրոնացած էինք ու լավ խաղացինք, խաղացինք ինտենսիվ: Խաղացողները մի քիչ հոգնած էին, բայց խաղը շատ լավ ընթացք ունեցավ»:

Այս ամառվա ընթացքում թիմի կատարած աշխատանքի մասին Անչելոտին ասաց.«Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում, մենք լավ ենք աշխատում, ու թիմում լավ մթնոլորտ է տիրում: Այս պահին ամեն ինչ լավ է ընթանում, ու հիմա պետք է մտածել կիրակնօրյա խաղի մասին: Մենք պատրաստ ենք սկսել: ՄԵնք լավ խաղացինք` ցուցադրելով հարձակվողական ֆուտբոլ: Բացի «Լիոնի» դեմ խաղից, ովքեր ավելի լավ էին պատրաստված, քան մենք, մնացած բոլոր խաղերում մենք շատ լավ ենք խաղացել»:

Առողջական խնդիրներ ունեցող խաղացողների մասին Անչելոտին ասաց.«Խաբի Ալոնսոն ու Վարանն իրենց լավ են զգում: Բասկ կիսապաշտպանը պատրաստ կլինի մասնակցել առաջիկա հանդիպմանը: Իլյարամենդիի հարցում մենք դեռ պետք է փոքր ինչ սպասենք, նա բարելավում է իր վիճակը, իսկ Վարանը դեռ փոքր խնդիրներ ունի ու առաջիկա շաբաթների ընթացքում ամեն ինչ կհարթվի»:

Անչելոտին բարձր գնահատեց կանտերանոների ցուցադրած խաղը.«Բոլորն էլ ֆանտաստիկ խաղ անցկացրին ու հիանալի մոտեցում ցուցաբերեցին: Կարվախալը շատ լավ էր խաղում, ինչպես նաև Կազեմիրոն»: 

Իտալացին առանձնացրեց նաև Մորատային ու Խեսեին.«Նախ ուզում եմ ասել, որ ես շատ գոհ եմ իմ ունեցած թիմից: Ինչու գնել Բեյլին, եթե այսօր Մորատան ու Խեսեն ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին: Ես նրանց համար շատ ուրախ եմ: Նրանք շատ երիտասարդ են, բայց անհավանական որակներ ունեն»:

Թիմը լքելու հավանական թեկնածուների մասին Անչելոտին ասաց.«Խեդիրան մնում է թիմում, իսկ Կոենտրաուն մտածում է հեռանալու մասին: Խաղացողը միակ մարդն է, ով կարող է որոշում կայացնել, ինչը շատ ավելի լավ է: Դի Մարիայի հարցում ոչ մի խնդիր չկա, ու նա մնալու է թիմում»: 

Դենիս Չերիշևի հարցում Անչելոտին նույնպես արդեն կողմնորոշվել է.«Նա մնում է թիմում ու հաջորդ շաբաթ կվերադառնա»: 

Եվ վերջում, Անչելոտին չբացառեց, որ թիմը նորից կարող է վերադառնալ ԱՄՆ.«Ամեն ինչ շատ լավ անցավ, մարզադաշտերը շատ լավն են, ու ես խնդիր չեմ տեսնում նորից այստեղ վերադառնալու մեջ»:





Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]