«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա կեսօրի՞ն

Добавлено: 06.09.2013 в 15:08 Просмотров: 712 Автор: Ադմին(Zaven)
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա կեսօրի՞ն
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի' «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, կարող է սկսվել օրվա կեսօրին' Իսպանիայի ժամանակով:

Այդպիսի որոշում կարող է կայացվել այդ խաղի համար ավելի մեծ հեսուստատեսային լսարան հավաքելու համար, հայտարարել է Mediapro-ի նախագահ Ժաումե Ռոուրեսը:

-«Բարսելոնայի» ու «Ռեալի»' մրցաշրջանում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ կեսօրին: Վերջնական որոշում դեռ ընդունված չէ, սակայն կան բոլոր պայմանները դրա համար:

Դա միջազգային կարևոր իրադարձություն է: Օրինակ, Ասիայում ավելի շատ են Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի, քան կոնկրետ «Բարսելոնայի» ու «Ռեալի» երկրպագուները,- ասել է Ռոուրեսը:

Աղբյուր՝ www.armrma.ru
Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]