Մ21 | ԱՎՍՏՐԻԱ - ԻՍՊԱՆԻԱ` 2:6. ՄՈՐԱՏԱՆ` ՊՈԿԵՐԻ, ԽԵՍԵՆ ՈՒ ԿԱՐՎԱԽԱԼԸ` ՄԵԿԱԿԱՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայի երիտասարդական հավաքականը երեկ մեկնարկեց Եվրոպայի առաջիկա առաջնության նախընտրական փուլում:
Հավաքականը մրցում էր Ավստրիայի հասակակիցների դեմ: «Ռեալի» խաղացողներ Դանի Պաչեկոն (Դ), Ալվարո Մորատան ու Դանիել Կարվախալը խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում, իսկ Խեսեն դուրս եկավ փոխարինման:
Խաղը շատ գոլառատ ստացվեց: Եվ հատկանշական է, որ գրանցված 8 գոլերից միայն մեկը չխփեցին «Ռեալի» խաղացողները: Դանի Կարվախալը արդեն 3-րդ րոպեին բացեց Հաշիվը:
Բայց այս խաղը Մորատայի բենեֆիսն էր: Ալվարոն 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղադաշտ դուրս եկած Խեսեն նույնպես կարողացավ մեկ գոլ խփել: Բացի այդ, Կարվախալը դարձավ նաև ինքնագոլի հեղինակ:
Խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով` 2:6:
Ավստրիա - Իսպանիա` 2:6
Գոլերը` Կայնց (20'), Կարվախալ (83', ԻԳ) - Կարվախալ (3'), Մորատա (12', 17', 45+4', 86'), Խեսե (90+1)
Աղբյուր՝ realmadrid.am
- 19.08.2013 14:05 3 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԲԵՅԼԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ» 0
- 01.08.2013 15:03 AS. «ՌԵԱԼՆ» ՈՒ «ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՒՄ 0
- 26.08.2013 14:10 Daily Mail. ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ 0