ԱՆՉԵԼՈՏԻ.«ԻՍԿՈՆ ԱՅՍՕՐ ՀԻԱՆԱԼԻ ԽԱՂԱՑ` ՎՃՌԵԼՈՎ ԽԱՂԻ ԵԼՔԸ»

Добавлено: 19.08.2013 в 13:47 Просмотров: 594 Автор: Ադմին(Zaven)
ԱՆՉԵԼՈՏԻ.«ԻՍԿՈՆ ԱՅՍՕՐ ՀԻԱՆԱԼԻ ԽԱՂԱՑ` ՎՃՌԵԼՈՎ ԽԱՂԻ ԵԼՔԸ»

«Ռեալը» Լա Լիգայի մեկնարկային խաղում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Բետիսին», ու խաղի ավարտից հետո Կարլո Անչելոտին տվեց իր գնահատականները.«Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Ես խաղացողներին ասել էի, որ առաջին խաղը երբեք հեշտ չի լինում: Մենք լավ մինչմրցաշրջան անցկացրինք ու շատ մեծ սպասումներ ունենք: Մենք լավ չխաղացինք, բայց սարսափելի ոչինչ չկա: Ամենակարևորը հաղթանակ տանելն է, ու կարծում եմ` մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ գոլային պահեր ունեցանք: Անկեղծ ասած, «Բետիսը» շատ լավ խաղաց: Նրանք լավ թիմ ունեն»:

Կիսապաշտպանությունում թիմը մի շարք տարբերակներ ունի, որոնք փորձարկում էր խաղի ընթացքում: Մարզիչը այդ մասին ասաց.«Մենք կարող ենք բարելավել, դա բնական է: Կարծում եմ` ցանկացած տարբերակ էլ լավն է: Մենք գոլային շատ պահեր ունեցանք լավ համագործակցության շնորհիվ, հատկապես` եզրում: Ընդհանուր առմամբ, խնդիրը պաշտպանությունում էր: Առաջին կեսում պաշտպանությունում չկա հավասարակշռություն: Մենք միասնական չէինք խաղում ու խնդիրներ ունեինք: Երկրորդ կեսում այս առումով շատ ավելի լավ խաղացինք: Ըստ իզ` այս խաղում մեր գլխավոր խնդիրը պաշտպանությունն էր»:

Մարզիչը ցանկանում է բալանս ստեղծել հարձակման ու ուժեղ պաշտպանության միջև: Երբ հարց տրվեց այս մասին ու Օզիլի և Իսկոյի պես խաղացողների մասին, Անչելոտին ասաց.«Այո, ես վստահ եմ, որ նման բալանս կլինի, քանի որ, եթե ուզում ես որակյալ ֆուտբոլ խաղալ, պետք է նաև ունենաս խաղացողներ, ովքեր լավ են պաշտպանվում: Այս երկուսը շատ առատաձեռն խաղացողներ են, հատկապես` Իսկոն, ով այս խաղում արեց ամեն ինչ: Նա ֆանտաստիկ գոլ խփեց: Կարծում եմ` այս փուլում նման խնդիրներ ունենալը նորմալ երևույթ է: Կարծում եմ նաև, որ այս իրավիճակից դուրս բերող բանալին հենց այդ հավասարակշռությունն է, որ պետք է գտնել»:

Անչելոտին մատնացույց արեց նաև հստակ խնդիրները.«Խնդիրը բալանսի մեջ էր: Մենք լավ չէինք պաշտպանվում կիսապաշտպանություն-պաշտպանություն հատվածում, գոտիների միջև շատ տարածություններ կային: «Բետիսը» լավ էր խաղում, իսկ այսօր մեր թիմում դաշտ դուրս եկած խաղացողներից 9-ը խաղացել էին ազգային հավաքականներում, ինչի արդյունքում մենք շատ ժամանակ չունեինք խաղին լավ պատրաստվելու համար: Շատերը երկար ճանապարհ էին կտրել, ու ես տեսնում էի, որ «Բետիսը» շատ ավելի լավ մարզավիճակում է»:

Թիմը խաղացողների մի շարք հնարավոր համակցություններ կարող է դաշտ դուրս բերել, ինչի մասին Անչելոտին ասաց.«Կարծում եմ` կլինեն ռոտացիաներ: Ես լավ կազմ ունեմ: Մորատան, Դի Մարիան ու Կազեմիրոն դժվար պահին ուժեղացրին թիմի խաղը: Չեմ կարծում, որ կա հստակ մեկնարկային կազմ, քանի որ մենք շատ որակյալ խաղացողներ ունենք»:

Եվ վերջում, խոսելով դարպասապահի ընտրության մասին, Անչելոտին ասաց.«Ես այդ որոշումը կայացրել եմ խաղից առաջ: Ինչպես ասել էի երեկ, այս որոշումը կայացվել է մանր դետալների արդյունքում, բայց դա իմ որոշումն էր: Դիեգո Լոպեսը խաղաց այսօր, բայց հաջորդ խաղի համար դեռևս ոչինչ պարզ չէ: Ես խոսեցի Իկերի հետ, ով շատ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում: Նա ցանկանում է խաղալ, ինչը լավ է: Այսօր Դիեգոն էր խաղում»:



Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]