ԱՆՉԵԼՈՏԻ.«ԻՍԿՈՆ ՀԻԱՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ԱԶԱՏ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՏՆՈՒՄ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ»

Добавлено: 02.08.2013 в 15:21 Просмотров: 398 Автор: Ադմին(Zaven)
ԱՆՉԵԼՈՏԻ.«ԻՍԿՈՆ ՀԻԱՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ԱԶԱՏ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՏՆՈՒՄ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ»

«Ռեալը» «Ֆենիքսի համալսարան» մարզադաշտում կարողացավ առավելության հասնել «Լոս Անջելես Գելակսիի» նկատմամբ: Խաղից հետո Կարլո Անչելոտին կիսվել է տպավորություններով:

«Մենք լավ խաղացինք: Մենք փորձում ենք թիմային խաղ խաղալու, ու խաղացողները լավ հարձակվողական խաղ ցուցադրեցին ու գոլային պահեր ստեղծեցին: Ամենակարևորը հարձակվողական ֆուտբոլ խաղալն ու պահերը օգտագործելն է»:

Իտալացի մասնագետը անդրադարձավ նաև Իսկոյի, Բենզեմայի ու Դի Մարիայի խաղին.«Իսկոն շատ լավ խաղաց: Նա այն խաղացողներից է, ովքեր ունակ են գոտիների արանքում հիանալի կերպով ազատ տարածություններ գտնել: Դի Մարիան գոլ խփեց ու լավ խաղաց: Իսկ Բենզեմայի խաղը ինչի չի զարմացնում, քանի որ նա հիանալի հարձակվող է:

Անչելոտին խոսեց նաև Կոենտրաուի բացակայության մասին.«Նրա մկանները գերծանրաբեռնված էին, այդ իսկ պատճառով էլ խաղացողը չէր եկել թիմի հետ»:

Անչելոտին վերջում անդրադարձավ ընդհանուր հավաքին ու խաղացողների վիճակին.«Շատ կարևոր է մարզավիճակը բարելավել ու լավ խաղալ: Մենք փորձեցինք լավ խաղ ցուցադրել: Ես գոհ եմ, քանի որ թիմի աշխատանքը, իրոք, դրական էր, բոլորը կենտրոնացած են ու ճիշտ մոտեցում են ցուցաբերում: Մինչ այս պահը ես գոհ եմ եղել: Մենք լավ խաղացինք` շատ լավ կոմբինացիան խաղ ցուցադրելով: Ամբողջ թիմը լավ խաղաց»:




Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]