ԱՆՉԵԼՈՏԻ.«ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ՕՐԻՆԱԿ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Добавлено: 10.08.2013 в 12:50 Просмотров: 469 Автор: Ադմին(Zaven)
ԱՆՉԵԼՈՏԻ.«ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ՕՐԻՆԱԿ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«Ռեալը» շարունակում է ԱՄՆ-ում պատրաստվել նոր մրցաշրջանին, ու թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Սեյնտ Լուիսի KMOX ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա օրինակ է երիտասարդների համար: Նա ամեն ինչ ունի, որ պետք է ունենա մեծագույն ֆուտբոլիստը: Եվ նա հենց մեծագույն ֆուտբոլիստ է: Նա մեծագույն է, իսկապես ֆանտաստիկ ֆուտբոլիստ: Նա թիմի երիտասարդ խաղացողների համար իսկական օրինակ է»:

Սկսելով մարզվել հուլիսի 15-ին` թիմը մոտ 4 շաբաթ է, ինչ պատրաստվում է նոր մրցաշրջանին, ու մարզիչը բարձր գնահատեց խաղացողների արձանագրած առաջընթացը.«ՄԵնք լավ աշխատանք ենք կատարել: Դեռևս կատարելու աշխատանք կա, բայց մրցաշրջանից առաջ մենք մի շարք հետաքրքիր լուծումներ ենք գտել»: 

Եվ վերջում, խոսելով այն մասին, թե ինչ է ուզում փոխանցել խաղացողներին, Անչելոտին նշեց.«Ես խաղացողներին խնդրում եմ ցուցաբերել պայքարի ոգի, պրոֆեսիոնալիզմ ու միշտ գիտակցել, որ նրանք պաշտպանում են շատ հայտնի թիմի գույները»:


Աղբյուր՝ realmadrid.am


Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]