AS. «ՌԵԱԼՆ» ՈՒ «ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՒՄ

Добавлено: 01.08.2013 в 15:03 Просмотров: 463 Автор: Ադմին(Zaven)
AS. «ՌԵԱԼՆ» ՈՒ «ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՒՄ

«Ռեալ Մադրիդն» ու «Տոտենհեմը» համաձայնության են եկել Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցում, հայտնում է AS-ը: Երկար ու տանջալից բանակցություններից հետո ակումբները կանգ են առել 120 մլն եվրո տրանսֆերային արժեքի վրա: Միայն մնացել է համաձայնության գալ վճարման համակարգի հարցում և այն հարցում, թե արդյոք որևէ խաղացող որպես գումարի մաս կտեղափոխվի «Տոտենհեմ»:

Այս պահին պարզ է այն, որ Դանիել Լևին վերջապես տվել է իր համաձայնությունը: Բիզնեսմենը «Ռեալին» ուղարկել է 120 մլն եվրո պահանջը` նշելով որ թիմը պետք է փակի որոշ պրոբլեմային դիրքեր մրցաշրջանից առաջ: «Տոտենհեմը» գրեթե ձեռք է բերել Ռոբերտո Սոլդադոյին, իսկ հիմա էլ աշխատում է Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար:

Բանակցությունները շատ բարդ ընթացք են ունեցել, իսկ «Տոտենհեմի» կողմից բանակցել է անձամբ Լևին, ով միշտ այդպես է անում իր թիմի խաղացողների հարցում: «Ռեալի» ներկայացուցիչն է եղել Խոսե Անխել Սանչեսը` ակումբի գործադիր տնօրենը, բայց, իհարկե, ամեն մի քայլից տեղյակ է եղել Ֆլորենտինո Պերեսը:

Այս ամենի մեջ իր մեծ դերակատարումն է ունեցել հենց խաղացողը, ով վերջին օրերին բավականին լուրջ ճնշում գործադրեց «Տոտենհեմի» ղեկավարության վրա: Լևիին այլ բան չէր մնում, քան հանձնվել ու համաձայնության գալ «Ռեալի» հետ: Եվ նա դա արեց` ստանալով հսկայական գումար, որով կկարողանա այնպիսի թիմ ձևավորել, որը կպայքարի Չեմպիոնների լիգա դուրս գալու համար:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]