«ԱՏԼԵՏԻԿԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ՏՈՄՍԵՐԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԱԾ ԵՆ. ԿԼԻՆԻ ԱՆՇԼԱԳ

Добавлено: 01.09.2013 в 13:53 Просмотров: 406 Автор: Ադմին(Zaven)
«ԱՏԼԵՏԻԿԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ՏՈՄՍԵՐԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԱԾ ԵՆ. ԿԼԻՆԻ ԱՆՇԼԱԳ

Այսօր առավոտյան «Սանտիագո Բեռնաբեուի» տոմսարկղերում ընդամենը 2500 տոմս է եղել վաճառքում: Ինչպես և Ռաուլի փառաբանման խաղի ժամանակ, երկրպագուները մեծ ակտիվությամբ գնում են տոմսերը, ու մարզադաշտում ազատ տեղեր դժվար թե գտնվեն:

Տոմսերի գները տատանվում են 35 եվրոյից մինչև 135 եվրոյի սահմաններում:

«Բետիսի» դեմ խաղում մարզադաշտում հավաքվել էին ընդամենը 75,000 երկրպագուներ, սակայն 4 օր անց մարզադաշտի բոլոր 85,000 տեղերը զբաղեցված էին` արժանին մատուցելու «Ռեալի» լեգենդար ավագ Ռաուլին:

Բոլոր նախադրյալները կան, որ այսօր նույնպես մարզադաշտում ազատ տեղ չլինի, ու մենք տեսնենք անշլագ: Բացի այդ, նման ակտիվությանն է նպաստում նաև խաղի վաղ մեկնարկը (14:00) և բարենպաստ եղանակը (+27oC):

Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]