ԲՈՒՏՐԱԳԵՆԻՈ.«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈԻՄ ՄԵԾ ԷՐ ԻՍԿՈՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ»

Добавлено: 19.08.2013 в 13:45 Просмотров: 431 Автор: Ադմին(Zaven)
ԲՈՒՏՐԱԳԵՆԻՈ.«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈԻՄ ՄԵԾ ԷՐ ԻՍԿՈՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ»

«Մեզ դիմակայում էր շատ ամուր և կոշտ մրցակից, որի խաղացողները հիանալի առաջին խաղակես անցկացրին, բայց ի վերջո մենք կարողացանք հաղթել»,- ասել է «Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենը:

Էմիլիո Բուտրագենիոն գոհ էր մրցաշրջանի առաջին խաղում «Ռեալի» տարած հաղթանակից: Հասարակայնության հետ կապերի գծով տնօրենը գնահատել է թիմի` երեք միավոր վաստակելու համար կատարած աշխատանքը.«Այսօր մենք մրցում էինք շատ կոշտ հակառակորդի դեմ, ով ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրեց, բայց մենք կարողացանք հաղթանակի հասնել»: Նա բարձր է գնահատել Իսկոյի կատարած աշխատանքը.«Իսկոն կարևոր դեր ունեցավ հաղթանակի գործում՝ կատարելով գոլային փոխանցում և խփելով հաղթական գնդակը: Սա ֆանտաստիկ դեբյուտ էր «Բեռնաբեուում»:

«Ռեալը» առաջնությունը սկսեց հաղթանակով: Անցկացնելով հիանալի մինչմրցաշրջան, թիմը հաղթանակով մեկնարկեց 2013/14 առաջնությունը.«Մեզ որոշ ժամանակ է անհրաժեշտ, որովհետև թիմ են եկել նոր խաղացողներ և նոր մարզիչ: Գնալով թիմը կբարելավի իր խաղը»,-ասել է Բուտրագենիոն՝ վերլուծելով «Բետիսի» դեմ խաղը.-«Այս հաղթանակը շատ կարևոր էր: Երկրորդ խաղակեսում թիմն ավելի կայուն էր և ավելի լավ էր գործում: Սկզբում միշտ էլ դժվար է և այդ պատճառով մեզ ժամանակ է անհրաժեշտ: Մենք ունենք այնպիսի թիմ, որը կարող է հասնել բարձունքների»:

Հասարակայնության հետ կապերի գծով տնօրենը խոսել է «սերուցքայինների» երկրորդ գոլի մասին.«Կենտրոնը հրաշալի էր գործում, իսկ Իսկոն անկրկնելի էր: Ցանկանում եմ, որ նրա համար սկսվի նոր կյանք «Ռեալի» հետ միասին: Նա ուրիշ խաղացող է, որովհետև, երբ նրա մոտ է լինում գնդակը, ինչ-որ կախարդական բան է տեղի ունենում, և, անկասկած, նա կշարունակի աճել»: 

Այն հարցին թե ինչու էր դարպասը այսօր պաշտպանում Դիեգո Լոպեսը, Բուտրագենիոն պատասխանեց.«Դրանք տեխնիկական հարցեր են, որոնք որոշում է մարզիչը»:

«Ռեալը» ուրբաթ օրը «Սանտիագո Բեռնաբեուուի» գավթի շրջանակներում հանդիպել է «Ալլ Սադդի» հետ, որի կազմում խաղում է Ռաուլը: Այդ հանդիպման մասին Բուտրագենյոն ասաց.«Դա Ռաուլի վերադարձն է, մի խաղացողի, ով ամեն ինչ տվել է այս ակումբին: Մարդիկ մեծ սիրով են լցված նրա նկատմամբ, և վստահ եմ, որ նրանք կապացուցեն դա»:

Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]