ԴԵՎԻԴ ՊԼԻՏ.«ԲԵՅԼԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է «ՌԵԱԼ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Добавлено: 30.07.2013 в 17:52 Просмотров: 412 Автор: Ադմին(Zaven)
ԴԵՎԻԴ ՊԼԻՏ.«ԲԵՅԼԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է «ՌԵԱԼ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին մարզիչ Դևիդ Պլիտը կիսվել է Գարեթ Բեյլի` «Ռեալ» հավանական տեղափոխության մասին կարծիքով:

«Կասկածում եմ, որ նրա համար այնտեղ հեշտ կլինի: Շատ բրիտանացի խաղացողներ են անհաջողության մատնվել, երբ տեղափոխվել են արտասահմանյան ակումբներ: Հաջողության են հասել միայն հատուկենտ խաղացողներ, ոչ ավելին: Խաղացողների մասին մասը խնդիրների է հանդիպել:

Կարծում եմ` նա դեռ շատ երիտասարդ է նման տեղափոխության համար, չնայած ինքն ու իր ընտանիքը կարող են կարծել, որ սա նրանց համար կյանքի նոր փուլ է:

Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե նա մնար, շարունակեր աշխատել ու, միգուցե, հաջորդ ամառ, եթե ուզենար, լքեր ակումբը»,- ասել է Պլիտը:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Տոտենհեմը» սկսել են բանակցել, ու վերջինս խաղացողի համար պահանջել է 98 մլն եվրո և Ֆաբիո Կոենտրաուին:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]