ԴԻ ՄԱՐԻԱ.«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ «ՌԵԱԼՈՒՄ» ՈՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ՀԵՌԱՆԱ»

Добавлено: 11.08.2013 в 11:27 Просмотров: 464 Автор: Ադմին(Zaven)
ԴԻ ՄԱՐԻԱ.«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ «ՌԵԱԼՈՒՄ» ՈՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ՀԵՌԱՆԱ»

«Ինտերի» դեմ խաղից հետո «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան, ով շատ ակտիվ էր ամբողջ խաղի ընթաքում, խոսեց իր ապագայի մասին:

Կիսապաշտպանը հստակ կերպով հասկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ թիմից.«Իմ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ երեք տարի կա: Ես լիովին երջանիկ եմ այստեղ ու չեմ պատրաստվում հեռանալ «Ռեալից»,- նշեց խաղացողը:

Դի Մարիան անդրադարձավ նաև ավարտված մինչմրցաշրջանին.«Շաբաթվա կեսին լինելու են հավաքականների խաղերը: Հույս ունենանք, որ առանց վնասվածքների կվերադառնանք հետ, ու կփորձենք Լա Լիգան սկսել հնարավորինս լավ կերպով»,- եզրափակել է խաղացողը:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]