ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԿԱՐՎԱԽԱԼԻՆ ԵՎ ԻՍԿՈՅԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԹԻՄԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Добавлено: 13.08.2013 в 21:46 Просмотров: 472 Автор: Ադմին(Zaven)
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԿԱՐՎԱԽԱԼԻՆ ԵՎ ԻՍԿՈՅԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԹԻՄԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» երկրպագուների շրջանում` պարզելու համար նրանց կարծիքը մյուս մրցաշրջանում թիմի մեկնարկային կազմի վերաբերյալ:

Հարցման արդունքում հայտնի է դարձել, որ «Արքայական ակումբի» երկրպագուները նախապատվություն են տալիս թիմի մի քանի նորեկների: Օրինակ՝ պաշտպան Դանիել Կարվախալին և կիսապաշտպան Իսկոյին:

Հիշեցնենք, որ Կարվախալը «Ռեալի» սան է, սակայն 2012/13 մրցաշրջանում նա պաշտպանում էր Լևերկուզենի «Բայերի» գույները:

Ինչ վերաբերվում է Իսկոյին, ապա նա վերջին մրցաշրջանը անցկացրել է «Մալագայում»: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, իր հերթին, լավ կարծիք ունի այս երկու ֆուտբոլիստների խաղի մասին:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]