ԻՍԿՈ.«ՍԱ ԱՌԱՋԻՆ ԳԼԽՈՎ ԳՈԼՍ ԷՐ ԼԱ ԼԻԳԱՅՈՒՄ»

Добавлено: 19.08.2013 в 13:20 Просмотров: 466 Автор: Ադմին(Zaven)
ԻՍԿՈ.«ՍԱ ԱՌԱՋԻՆ ԳԼԽՈՎ ԳՈԼՍ ԷՐ ԼԱ ԼԻԳԱՅՈՒՄ»

Մրցաշրջանի առաջին խաղում, որում «Ռեալը» մրցում էր «Բետիսի» դեմ, խաղի հաղթական գոլը հեղինակեց Իսկոն, ով իր առաջին խաղն էր անցկացնում «Սանտիագո Բեռնաբեուում»:

«Մենք սկսեցինք տնային հաղթանակով, ինչը շատ կարևոր է: Սա առաջին գլխով գոլն է, որ խփում եմ Լա Լիգայում, ու շատ ուրախ եմ վաստակած երեք միավորի համար: Մեզ մի փոքր զարմացրեց «Բետիսի» խաղը, բայց սա դեռ առաջնության առաջին խաղն է, ու մենք պետք է շատ հարցերում բարելավենք:

Առաջիկա շաբաթներին մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք, բայց ընդհանուր մրցաշրջանից լավ սպասումներ ունենք:

Դարպասապահի ընտրությունը Անչելոտիի որորոշումն է, որը ես չեմ կարող մեկնաբանել: Կարևոր է այն, որ մենք հաղթեցինք ու երեք միավոր վաստակեցինք»,- նշել է Իսկոն:




Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]