ԻՍԿՈ.«ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՕԳՆՈՒՄ ԵՄ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՍ ԳՈԼ ԽՓԵԼ»

Добавлено: 01.09.2013 в 13:55 Просмотров: 514 Автор: Ադմին(Zaven)
ԻՍԿՈ.«ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՕԳՆՈՒՄ ԵՄ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՍ ԳՈԼ ԽՓԵԼ»

«Ռեալի» նորեկ Իսկոն հարցազրույց է տվել Nike-ի համար` խոսելով «Ռեալի», իր նոր խաղակոշիկների ու թիմին հարմարվելու մասին:

Ինչպիսի՞ զգացում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկում խաղալը: Ինչպիսի՞ զգացում է «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկին առաջին անգամ դուրս գալը:

Աննկարագրելի զգացում է աշխարհի լավագույն ակումբներից մեկում խաղալը, եթե ոչ լավագույնում: Իսկ «Բեռնաբեուի» խոտածածկին առաջին անգամ «Ռեալի» մարզաշապիկով դուրս գալը մի զգացում է, որ երբեք չես կարող մոռանալ:

«Ռեալի» խաղացողներից ո՞վ է ամենաշատը զարմացրել քեզ ու ինչու՞:

Դե չեմ կարող որևէ մեկին առանձնացնել, քանի որ խաղացողները, ովքեր գրեթե ամեն ինչ հաղթել են, շարունակում են ամեն օր քրտնաջան մարզվել ու ավելի մեծ էնտուզիազմով են խաղում, ու դա քեզ օգնում է ավելի լավ խաղալ ու կամաց-կամաց աճել` կիսելով հանդերձարանը նման խաղացողների հետ:

Ի՞նչ կասես Մ21 տարեկանների հավաքականի ու այնպիսի խաղացողների մասին, ինչպիսիք են Դե Խեան, Տիագոն, Կարվախալը, ովքեր արդեն խաղում են Եվրոպայի լավագույն ակումբներում:

Իսպանիայի համար շատ լավ է այն, որ երիտասարդ սերունդը մոտենում` ունենալով մեծ ցանկություն` շարունակելու ներկա հավաքականի սկսած ուղին: Հետևից եկող երիտասարդները շատ լավ խաղացողներ են, ու դա չեմ ասում միայն Մ21 տարեկանների հավաքականի մասին, այլ ընդհանրապես: Բոլոր տարիքային հավաքականներում հիանալի աշխատանք է տարվում:

Քեզ տեսնու՞մ ես հավաքականի կազմում Բրազիլիայում կայանալիք Մունդիալի ժամանակ:

Իրոք, ես ցանկանում եմ աշխատել ու հավաքականում տեղ վաստակել, բայց պետք է նշեմ, որ մրցակցությունը ահռելի է, քանի որ իմ դիրքում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, իսկ աշխարհի լավագույն թիմում տեղ ունենալը շատ բարդ է, բայց հույսը վերջինն է մեռնում:

Դու լա՞վ ես հարմարվել թիմին, քաղաքին ու «Ռեալի» խաղաոճին:

Այո, ես իրոք շատ արագ հարմարվեցի թիմին: Դա դժվար չէր, քանի որ խաղընկերներս, մարզիչներն ու երկրպագուները շատ օգնեցին, ու ես կամաց-կամաց հարմարվում եմ նաև Մադրիդի կյանքին: Դա այնքան էլ մեծ քաղաք չէ, բայց ես դեռ կարոտում եմ փոքրիկ ծովափնյա քաղաքս (ծիծաղում է):

Առաջնության մեկնարկային խաղում թիմի համար հաղթական գոլ խփելը մեծ նվաճում է: Ի՞նչ էիր զգում, երբ խփեցիր գոլը:

Շատ կարևոր է, որ առաջին իսկ րոպեից նվիրվես թիմին: Ես շատ ուրախ եմ նորամուտիս ու գոլի համար, քանի որ շատ կարևոր էր «Բեռնաբեուում» հաղթանակով մեկնարկելը:

Արի խոսենք քո նոր խաղակոշիկների` Nike Hypervenom-ի մասին: Ի՞նչ կասես դրանց մասին:

Դրանք շատ հարմարավետ են, անհավանական թեթևություն ունեն ու հիանալի են «նստում» ոտքին հենց որ հագնում ես դրանք: Դրանք շատ լավ են հպվում գնդակին ու թույլ են տալիս հեշտությամբ տեղաշարժվել:

Nike Hypervenom-ը համարվում է մի շարք հարձակվողների սիրելի խաղակոշիկը` Նեյամր, Ռունի, Տիագո... Դու քեզ համարու՞մ ես հարձակվողական ուղղվածության խաղացող: Ինչպե՞ս կբնութագրես քո խաղը:

Դժվար է ինքդ քեզ բնութագրելը, բայց ես խաղացող եմ, ով շատ է շարժվում ու աշխատում գնդակով, ես սիրում եմ խաղալ թիմակիցներիս հետ` նրանց փոխանցումներ կատարելով ու նրանց համար գոտիներ ազատելով: 

Ո՞րն է քո լավագույն զենքը:

Ես միշտ փորձում եմ շատ մոտ լինել գնդակին ու օգնել թիմակիցներիս գոլի հեղինակ դառնալ:

Նոր խաղակոշիկներում օգտագործված տեխնոլոգիաները ինչքանո՞վ են օգնում ավելի լավ խաղալ:

Ամեն անգամ խաղակոշիկներն ավելի որակյալ հումքից են պատրաստում, ինչն օգնում է քեզ ավելի հեշտությամբ խաղալ:

Մոտ 300 երեխաներ շուտով մասնակցելու են Nike-ի կազմակերպած մրցաշարին: Ի՞նչ խորհուրդ կտաս այդ երեխաներին, ովքեր ուզում են ֆուտբոլիստ դառնալ ու մեծ հաջողությունների հասնել:

Ամենակարևորը, թող միշտ հաճույք ստանան խաղից, ու եթե իրոք ցանկանում ես հաջողություններ ունենալ, պետք է ողջ ուժերդ ներդնես, երբեք չհանձնվես ու օգտագործես քեզ տրված ամեն մի րոպեն:

Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]