ԻՍԿՈՆ` ԼԱ ԼԻԳԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՐԱՆՍՖԵՐ. ՆԵՅՄԱՐԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է

Добавлено: 16.08.2013 в 17:08 Просмотров: 501 Автор: Ադմին(Zaven)
ԻՍԿՈՆ` ԼԱ ԼԻԳԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՐԱՆՍՖԵՐ. ՆԵՅՄԱՐԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է

Իսպանական Marca պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու, թե ում են նրանք համարում այս ամառվա լավագույն տրանսֆեր: Առաջարկվել էին 6 տրանսֆերներ, որոնց օգտին կարելի էր քվեարկել:

Իսկո - «Մալագա»/«Ռեալ Մադրիդ»
Նեյմար - «Սանթոս»/«Բարսելոնա»
Դավիդ Վիլյա - «Բարսելոնա»/«Ատլետիկո Մադրիդ»
Քևին Գամեյրո - ՊՍԺ/«Սևիլիա»
Էչեբերիա Բենյատ - «Բետիս»/«Ատլետիկ Բիլբաո»
Հարիս Սաֆերովիչ - «Ֆիորենտինա»/«Ռեալ Սոսյեդադ»

Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 41037 այցելուներ: Ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ.

47%(19,302)
27.4%(11,255)
15.4%(6,303)
3.7%(1,537)
3.3%(1.346)
3.2%(1,294)

«Ռեալի» նորեկ Իսկոն բավականին լուրջ առավելությամբ ճանաչվել է Լա Լիգայի լավագույն տրանսֆեր: Հիշեցնենք, որ նրա տրանսֆերը «Ռեալին» արժեցավ 30 մլն եվրո:

Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]