ԿԱՐՎԱԽԱԼ.«ԲԵՏԻՍԻ» ԴԵՄ ԽԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ»

Добавлено: 26.08.2013 в 20:30 Просмотров: 514 Автор: Ադմին(Zaven)
ԿԱՐՎԱԽԱԼ.«ԲԵՏԻՍԻ» ԴԵՄ ԽԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ»

Այսօր «Ռեալը» մրցելու է «Գրանադայի» դեմ` փորձելով վաստակել հերթական երեք միավորը առաջնությունում: Խաղից առաջ Դանիել Կարվախալը Bwin-ի կայքին տված հարցազրույցում հայտնել է իր կարծիքը դրա վերաբերյալ.«Չեմ կարծում, թե մենք ֆավորիտն ենք: Մենք խաղալու ենք շատ բարդ խաղադաշտում մի մրցակցի դեմ, որը վերջերս շատ լավ է հանդես գալիս: Հաղթելու բանալին լինելու է միասնությունն ու լավ խաղ ցուցադրելը: Մենք մեծ ճնշում ենք գործադրելու մրցակցի վրա ու հենց առաջին իսկ րոպեից մեր խաղն ենք թելադրելու»,- նշել է «Ռեալի» խաղացողը:

«Ռեալն» առաջնությունը սկսեց «Բետիսի» դեմ հաղթական խաղով, որը նաև դարձավ Կարվախալի պաշտոնական նորամուտը «Ռեալի» հիմնական թիմի կազմում.
«Ինձ համար դա յուրահատուկ պահ էր, քանի որ 10 տարի շարունակ եղել եմ «Ռեալում»: Ես ստիպված էի հեռանալ որոշ ժամանակով, որ հետագայում շանս ստանամ վերադառնալ, ու վերադարձից հետո նորամուտս նշեցի «Բետիսի» դեմ խաղում: Ես այդ օրը երբեք չեմ մոռանա»: 

Կարլո Անչելոտիի ու նրա նոր նախագծի մասին.
«Կարծում եմ` նա մեծագույն մարզիչ է, ինչի ապացույցն են որպես մարզիչ ու խաղացող նրա վաստակած բազում տիտղոսները: Նա հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է ստեղծել ու շատ լավ հարաբերությունների մեջ է խաղացողների հետ: Կարծում եմ` նրա ղեկավարությամբ մենք շատ ուժեղ թիմ ենք ունենալու»:

Իսկոյի մասին.
«Շատ բարդ է նրան երեք բառով նկարագրելը, բայց ես կօգտագործեմ երջանկություն, որակ ու խելք բառերը»: 

Թիմում իր դերի ու մրցաշրջանից ունեցած սպասումների մասին. 
«Գլխավոր նպատակս այն է, որ թիմին տամ առավելագույնը, որ կարող եմ, փորձեմ ստանալ հնարավորինս շատ խաղաժամանակ, քանի որ կարծում եմ, որ հենց դրա շնորհիվ է ցանկացած ֆուտբոլիստ առաջադիմում»: 

Լա Լիգայի ու Բունդեսլիգայի միջև եղած տարբերությունների մասին.
«Երկուսն էլ հիանալի մրցաշարեր են, որտեղ հանդես են գալիս հիանալի թիմեր, ինչի ապացույցը Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունն էր: Միգուցե, տարբերությունը խաղի արագության մեջ է, քանի որ Իսպանիայում խաղն ավելի դանդաղ է ընթանում, կիսապաշտպանությունում ու հարձակման գծում ավելի մեծ որակներ են պահանջվում: Իսկ Գերմանիայում խաղն ավելի արագ է ու ուղղագիծ»: 

Գերմաներենի իմացության ու Խեդիրայի և Օզիլի հետ գերմաներենով շփվելու մասին.
«Ես փորձում եմ, նրանք էլ են փորձում ինձ հետ գերմաներեն խոսել, բայց սովորաբար խոսում ենք իսպաներեն, քանի որ նրանք այստեղ բավականին երկար ժամանակ են խաղում: Քանի որ մենք Իսպանիայում ենք, խոսում ենք իսպաներեն»: 

Եվ վերջում, ֆուտբոլից բացի իր սիրելի սպորտաձևի մասին. 
«Ես սիրում եմ բոլոր սպորտաձևերը, բայց, ճիշտն ասած, թենիսն ավելի գրավիչ է ինձ համար»:

Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]