ԿԱՍԻԼՅԱՍ.«ԲԵՅԼԸ ԵՎՐՈՊԱՅԻ 3-4 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

Добавлено: 30.07.2013 в 17:49 Просмотров: 526 Автор: Ադմին(Zaven)
ԿԱՍԻԼՅԱՍ.«ԲԵՅԼԸ ԵՎՐՈՊԱՅԻ 3-4 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

«Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասի համար հերթական մրցաշրջանն է սկսվում: «Ռեալի» ակադեմիայի լավագույն սաներից մեկը, որ իր 15-րդ մրցաշրջանն է սկսում առաջին թիմում, UCLA-ի մարզաբազայում մամլո ասուլիս է տվել ու կիսվել է առաջիկա մրցաշրջանից ունեցած սպասումներով.«Մենք հիանալի կազմ ունենք: Ես տեսնում եմ երիտասարդների ու հասունության հիանալի համաձուլում: Մեր առաջ նոր մարտահրավեր է, ու ակումբի ցանկությունն է ամենաբարձր նպատակներին հասնելը ու հնարավորինս շատ տիտղոս նվաճելը: Մենք հենց այդ նպատակին ենք ձգտելու ու ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք բոլոր երեք մրցաշարերում»:

Նոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին Կասիլյասն ասաց.«Նախքան թիմին միանալը ես զրուցել էի նրա հետ: Նա հենց սկզբից հասկացնել տվեց, որ հաղթական բնավորություն ունի, իսկ ակումբին տիտղոսներ նվաճելու համար հենց դա է պետք: Մենք հետ չենք նայելու: Մենք պետք է գնահատենք Մոուրինյոյի կատարած աշխատանքը, բայց հիմա մեզ նոր մարտահրավեր է սպասում: Մենք սկսել ենք մեծ էնտուզիազմով ու ցանկությամբ»:

«Ռեալի» ավագը գնահատեց նաև Զիդանի աշխատանքը.«Նա հատուկ խարիզմա ունի, ու ակումբը կշահի դրանից: Նա մեկն է, ով շատ է օգնելու թիմին, մարզիչներին, խաղացողներին ու, հատկապես, երիտասարդներին: Նրա գիտելիքները թիմին կբերեն այն փորձը, որի պակասը միշտ կա: Մենք բոլորս գոհ ենք նրանից»:

Թիմում իր դրության մասին Կասիլյասն ասաց.«Դեռ պարզ չէ` կլինեմ մեկնարկային կազմում, թե ոչ: Ես միայն ցանկություն ունեմ պայքարելու ու խաղալու: Մրցակցութունը միշտ օգտակար է: Դիեգո Լոպեսը, ով նախորդ մրցաշրջանում հիանալի խաղաց, Խեսուսն ու Մեխիասը հիանալի դարպասապահներ են, բայց դա միայն իմ դիրքում չէ այդպես: Ամեն դիրքում երկու-երեք հիանալի խաղացողներ ունենք, ինչից շահում են մարզիչներն ու թիմը: Ես ծնվել եմ պայքարելու ցանկությամբ, աշխատելու ու մարզչին անհրաժեշտ պահին թիմին օգնելու ցանկությամբ: Մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք, ու ես մեծ ցանկություն ունեմ նորից սկսելու, բայց իմ խաղընկերները գործս բարդացնելու են: Պետք է աշխատել ու պայքարել, ինչպես և միշտ արել եմ»:

Նորեկների մասին Իկերն ասաց.«Մենք հիասքանչ թիմ ունենք: Մենք թիմը թարմացրել ենք երիտասարդ խաղացողներով, ովքեր շատ լավ խաղ են ցուցադրել ու հիանալի ուժեղացում են թիմի համար: Ես հիմա թիմում տեսնում եմ հասունության ու երիտասարդության հիանալի համաձուլում: Մենք բոլորս ձգտում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»:

Երբ հարց հղվեց MLS-ի ու թիմի առաջին մրցակցի մասին, Կասիլյասն ասաց.«Նախ ուզում եմ ԱՄՆ հավաքականին շնորհավորել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը նվաճելու առթիվ, իսկ ներքին առաջնությունը շարունակում է աճել: Մեր առաջիկա մրցակիցը (ԼԱ Գելակսի - խմբ.) երիտասարդ թիմ է, բայց ունի մի քանի փորձառու խաղացողներ: Առաջնությունը դանդաղ է զարգանում, բայց ավելի ուժեղ է դառնում: Ավելի շատ երկրպագուներ են ներգրավվում առաջնությունում: Մենք նորից խաղում ենք «Գելակսիի» դեմ: Սա նախապատրաստական խաղ է, որով պատրաստվելու ենք Իսպանիայի առաջնությանը, որ մեկնարկում է 3 շաբաթից:

Երբ հարց հղվեց Գարեթ Բեյլի մասին, Կասիլյասն ասաց.«Նա այս պահին Եվրոպայի լավագույն 3-4 խաղացողներից է, ու բնական է, որ խոսում են նրա մասին, քանի որ նա հիանալի ֆուտբոլային ունակություններ ունի»: 

Կասիլյասը նաև անդրադարձավ երեկ կյանքից հեռացած էկվադորցի ֆուտբոլիստ Քրիստիան Բենիտեսի մասին.«Ուզում եմ ցավակցել նրա ընտանիքին ու խաղընկերներին, քանի որ կորուստը մեծ է: Մենք միշտ մանրակրկիտ բուժզննում ենք անցնում ու շատ փորձառու բժիշկներ ունենք: Մենք ոչ մի անգամ տարօրինակ բաներ չենք նկատել, բայց նման դեպքերից ոչ մեկս ապահովագրված չենք»:

Եվ վերջում Կասիլյասն անդրադարձավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին.«Պարտությունը ցավալի է, քանի որ դա եզրափակիչ էր, թեկուզ և փոքր մրցաշարի: Մրցակիցը արժանի էր հաղթանակի: Նրանք գոլեր խփեցին վճռորոշ պահերին, իսկ մենք չկարողացանք հակահարված տալ: Մենք խաղացինք Բրազիլիայի դեմ, ինչը դրական է: ՀԱՀ-ում մենք երրորդ տեղը գրավեցինք Կոնֆեդերացիայի գավաթում, բայց մեկ տարի անց դարձանք Աշխարհի չեմպիոն»:


 Աղբյուր՝ realmadrid.am
Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]