ԿԱՍԻԼՅԱՍԸ, ՌԱՄՈՍՆ, ԱՐԲԵԼՈԱՆ ՈՒ ԻՍԿՈՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Добавлено: 10.08.2013 в 12:39 Просмотров: 463 Автор: Ադմին(Zaven)
ԿԱՍԻԼՅԱՍԸ, ՌԱՄՈՍՆ, ԱՐԲԵԼՈԱՆ ՈՒ ԻՍԿՈՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Այսօր Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է այն խաղացողների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու օգոստոսի 14-ին կայանալիք Էկվադորի հավաքականի դեմ խաղին:

Հայտացուցակը բավականին թարմացված է, եթե համեմատենք Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցած թիմի կազմի հետ: Թերևս, գլխավոր նորեկները Իսկոն ու Տիագո Ալկանտարան են: 

Ընդհանուր առմամբ, հայտացուցակն այս տեսքն ունի.

Դարպասապահներ` Կասիլյաս, Վալդես, Ռեյնա
Պաշտպաններ` Ռամոս, Արբելոա, Ալբիոլ, Ինյիգո Մարտինես, Ասպիլիկուետա, Խորդի Ալբա
Կիսապաշտպաններ` Իսկո, Խավի Մարտինես, Տիագո Ալկանտարա, Կոկե, Ֆաբրեգաս, Ինյեստա, Կասորլա, Խեսուս Նավաս, Դավիդ Սիլվա
Հարձակվողներ` Նեգրեդո, Լյորենտե, Տելյո 


Աղբյուր՝ realmadrid.am


Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]