«ԿԱՍՏԻԼՅԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ ԿԱ 15 ԽԱՂԱՑՈՂ, ԻՍԿ ՍԵԳՈՒՆԴԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 5 ՕՐ

Добавлено: 13.08.2013 в 21:38 Просмотров: 453 Автор: Ադմին(Zaven)
«ԿԱՍՏԻԼՅԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ ԿԱ 15 ԽԱՂԱՑՈՂ, ԻՍԿ ՍԵԳՈՒՆԴԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 5 ՕՐ

«Ռեալ Մադրիդի» երկրորդ թիմում արտակարգ իրավիճակ է: Թիմում կա ընդամենը 15 խաղացող: «Կաստիլյան» տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել է միայն Խորխե Պոլուդոյին, իսկ «Ուդինեզեի» խաղացող Խայմե Ռոմերոյին ձեռք է բերել 1 տարով` վարձավճարային հիմունքներով:

«Կաստիլյայում» տիրող նման իրավիճակը ունի նաև մեկ ուրիշ բացատրություն. թիմը այս տարի միանգամից երեք խաղացող է բաց թողել առաջին թիմ` Չերիշևին, Խեսեին և Մորատային:

Հավելենք նաև, որ Մադրիդի երկրորդ թիմը 4 ընկերական հանդիպում է անցկացրել, որոնցում տարել է 1 հաղթանակ,  խաղացել է 2 ոչ ոքի և կրել 1 պարտություն:

Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]