ԿՈԵՆՏՐԱՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ

Добавлено: 11.08.2013 в 11:24 Просмотров: 350 Автор: Ադմին(Zaven)
ԿՈԵՆՏՐԱՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն վերջնականապես որոշել է լքել թիմը, հայտնում է Marca-ն: Խաղացողը չի ցանկանում շարունակել ելույթները «Ռեալում»:

Տարատեսակ խնդիրները, որ խաղացողն ունեցել է Մադրիդ ժամանելուց հետո, նրան ստիպել են նման որոշում կայացնել: Հիմա պորտուգալացին դիտարկում է արտասահմանյան մի քանի ակումբների առաջարկներ:

Ամառվա սկզբին «Մոնակոն» էր ցանկանում գնել նրան, ու հիմա ակումբը նորից կարող է ակտիվացնել փորձերը: Բացի այդ, կան Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, որ հետաքրքրվում են նրանով: Առաջինը Ժոզե Մոուրինյոյի «Չելսին» է, իսկ երկրորդը` «Տոտենհեմը», որը կարող է համաձայնվել խաղացողին ներառել Գարեթ Բեյլի տրանսֆերի մեջ:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]