Marca. ԱՆՉԵԼՈՏԻՆ ԱՐԴԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է ԿԱԶՄԻ ՀԱՐՑՈՒՄ

Добавлено: 17.08.2013 в 17:21 Просмотров: 459 Автор: Ադմին(Zaven)
Marca. ԱՆՉԵԼՈՏԻՆ ԱՐԴԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է ԿԱԶՄԻ ՀԱՐՑՈՒՄ

Կարլո Անչելոտին, կարծես, կողմնորոշվել է, թե ինչպիսի կազմով է թիմը խաղալու «Բետիսի» դեմ խաղում: Երկար ծանրութեթև անելուց հետո իտալացին որոշել է, այնուամենայնիվ, դարպասապահի դիրքում վստահել Իկեր Կասիլյասին, ով ավելի լավ տպավորություն է գործել մարզիչների վրա մարզումների ժամանակ:

Աջ եզրում, չնայած Կարվախալի ցուցադրած բավականին հաջող խաղին, հանդես կգա Ալվարո Արբելոան, ով ավելի փորձառու է: Անչելոտին ցանկանում է Կարվախալին կամաց-կամաց մոտեցնել մեկնարկային կազմին:

Պաշտպանության կենտրոնում ամեն ինչ ավելի պարզ է: Պեպեն, ով թեթև վնասվածք ունի, կարող է բաց թողնել խաղը, ինչի արդյունքում կխաղան Ռամոսն ու Նաչոն, իսկ եթե Պեպեն պատրաստ լինի, ապա հենց նա կխաղա Ռամոսի կողքին: 

Ձախ եզրում, միանշանակ, կխաղա Մարսելոն, ով շատ մեծ տպավորություն է գործել մարզիչների վրա: Եթե Կոենտրաուն մնա թիմում, ապա մրցաշրջանի ընթացքում նրա ու Մարսելոյի միջև մրցակցություն կառաջանա:

Կիսապաշտպանությունում հանդես կգան Մոդրիչն ու Խեդիրան, չնայած Կազեմիրոն շատ լավ տպավորություն է գործել մարզիչների վրա: 

Առջևի գծում մարզիչները ոչ մի կասկած չունեն: Կրիշտիանու-Իսկո-Օզիլ տրիոն շատ լավ է դրսևորել իրեն, ու Անչելոտին մտադիր է հենց այս եռյակին դաշտ դուրս բերել, իսկ Դի Մարիան կմնա պահեստայինների նստարանին:

Հարձակման կիզակետում կլինի Կարիմ Բենզեման, քանի որ ֆրանսիացուն համարժեք փոխարինող ակումբում դեռ չկա: 


Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]