ՄԱՐՍեԼՈ.«ԻՍԿՈՆ ՀԻԱՆԱԼԻ ԳՈԼ ԽՓԵՑ, ԲԱՅՑ ԴԱ ԻՆՁ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ»

Добавлено: 19.08.2013 в 13:21 Просмотров: 434 Автор: Ադմին(Zaven)
ՄԱՐՍեԼՈ.«ԻՍԿՈՆ ՀԻԱՆԱԼԻ ԳՈԼ ԽՓԵՑ, ԲԱՅՑ ԴԱ ԻՆՁ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ»

«Սանտիագո Բեռնաբեուում» կայացած «Բետիսի» դեմ խաղում Մարսելոն խաղաց սկղբից մինչև վերջ: Բրազիլացի պաշտպանը գոհ էր «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակից.«Շատ կարևոր էր լավ սկսելն ու երեք միավոր վաստակելը: Շատ բարդ խաղ ստացվեց, բայց կարևոր էր հաղթլ ու առաջնությունը հաղթանակով սկսել: Շատ ուրախ եմ «Բեռնաբեուում» նորից խաղալու համար: Նախորդ մրցաշրջանը բարդ էր ինձ համար, բայց այսօր կարողացանք ուրախացնել երկրպագուներին»: Մարսելոն, ով երկրորդ գոլի ժամանակ գոլային փոխանցում կատարողն էր, գովաբանեց թիմակցին.«Իսկոն չզարմացրեց ինձ: Նա հիանալի գոլ խփեց, և Իսկոն մի խաղացող է, ով դեռ շատ է առաջ գնալու»:

«Ռեալը» իր առաջին երեք միավորները վաստակեց, իսկ Մարսելոն վերլուծեց խաղի ընթացքը.«Առաջին կեսում շատ բարդ խաղ ստացվեց: «Բետիսը» շատ արագ խաղացողներ ունի, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք խաղալ: Մենք լավ խաղալու ու հաղթելու մեծ ցանկություն ու ձգտում ունեինք: Մենք չկարողացանք լավ խաղալ, բայց կարողացանք երեք միավոր վաստակել ու առաջնությունում հաջող մեկնարկել: Մենք ճիշտ ուղու վրա ենք ու փորձում ենք անել այն, ինչ Անչելոտին խնդրում է մեզ»: 

Մարսելոն, ով թիմին է միացել Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությունից հետո, վստահ է, որ ֆիզիկապես դեռ բարելավելու են.«Ես թիմի հետ եմ ընդամենը 2.5-3 շաբաթ, ինչը շատ ժամանակ չէ, բայց ես ուրախ եմ, որ օգնում եմ, ու կամաց-կամաց մենք շատ ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերենք»: 

Եվ վերջում, խոսելով դարպասապահի ընտրության մասին, Մարսելոն ասաց.«Մարզիչը ընտրում է 11 խաղացողների, ովքեր էլ խաղում են, խաղացողների, ում համարում է ավելի պատրաստ խաղին: Դա մարզչի որոշումն է»:




Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]