ՄԵՍՈՒԹ ՕԶԻԼ.«ՌԵԱԼԸ» ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԳՆՈՎ ՊԱՀԻ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ»

Добавлено: 02.08.2013 в 15:18 Просмотров: 502 Автор: Ադմին(Zaven)
ՄԵՍՈՒԹ ՕԶԻԼ.«ՌԵԱԼԸ» ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԳՆՈՎ ՊԱՀԻ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը CNN-ին տված հարցազրույցում խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարլո Անչելոտիի մասին:

«Խաղադաշտում և խաղադաշտից դուրս Ռոնալդուն հիանալի անձնավորություն է, նա նաև շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար, միայն տեսեք, թե ինչպիսի գոլեր է նա խփել անցած մրցաշրջանների ընթացքում: Վստահ եմ, որ նա թիմում երկար կմնա և կօգնի թիմին կարևոր գավաթներ նվաճելու հարցում: Ակումբը ամեն ինչ պետք է անի նրան պահելու համար:

Անչելոտին ցանկանում է, որ մենք ավելի արագ խաղանք, դրա համար էլ մեզ համար շատ կարևոր են այս ընկերական հանդիպումները, քանի որ դրանց միջոցով մենք աստիճանաբար հարմարվում ենք Անչելոտիի ֆուտբոլին: Մենք ունենք շատ արագաշարժ և շուտ կողմնորոշվող ֆուտբոլիստներ, դրա համար էլ վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի:


Աղբյուր` realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]