ՕԶԻԼԸ ՄՏԱԾՈՒՄ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Добавлено: 26.08.2013 в 14:02 Просмотров: 519 Автор: Ադմին(Zaven)
ՕԶԻԼԸ ՄՏԱԾՈՒՄ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը թիմի հետ մեկնել է Գրանադա` մտքում ունենալով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականությունը: Ինչպես հայտնում է AS-ը, խաղացողը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ` 7 մլն եվրո, ինչը 2 մլն եվրոյով ավելի է այն գումարից, որ նա վաստակում է հիմա:

Այդ նպատակով նրա հայրը` Մուսթաֆան, ով միաժամանակ նրա գործակալն է, հանդիպում է ունեցել «Ռեալի» ղեկավարության հետ, սակայն չի կարողացել համոզել, որ նոր պայմանագիր առաջարկվի իր որդուն:

Սա իմանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է լրջորեն հետաքրքրվել խաղացողով ու նույնիսկ կապ է հաստատել նրա շրջապատի մարդկանցից ոմանց հետ, ովքեր ասել են, որ խաղացողի պահանջը մեկն է` 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ:

Սա այնքան էլ հաճելի լուր չի եղել «կարմիր սատանաների» համար, քանի որ ներկայումս նրանց ամենաբարձր վարձատրվող խաղացողը` Վան Պերսին, վաստակում է տարեկան 6,5 մլն եվրո: Եթե Օզիլը դառնա ամենաբարձր վարձատրվողը, դա լուրջ տարաձայնություններ կառաջացնի թիմում:

«Ռեալը», միևնույն ժամանակ, պատրաստ է սկսել բանակցությունները, սակայն միայն մեկ պայմանով: Նախնական առաջարկը պետք է լինի 45 մլն եվրո, որը միայն կստիպի ակումբի ղեկավարությանը մտածել տրանսֆերի մասին:


Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]