ՊԵՐԵՍԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԵՏ ԱՄՆ-ՈՒՄ

Добавлено: 30.07.2013 в 17:51 Просмотров: 416 Автор: Ադմին(Zaven)
ՊԵՐԵՍԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԵՏ ԱՄՆ-ՈՒՄ

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի հետ մեկնել է ԱՄՆ, որ կարողանա շրջագայության ընթացքում համոզի Կրիշտիանու Ռոնալդուին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Պորտուգալացու գործող պայմանագիրը ավարտվում է 2015 թվականին: Ըստ այդ պայմանագրի` Ռոնալդուն վաստակում է տարեկան 10 մլն եվրո գումար:

Պերեսը այս ամառ բազմիցս նշել է, որ ակումբն ամեն ինչ կանի, որ Ռոնալդուն կարիերան ավարտի հենց մադրիդյան ակումբում: Հիմա գործի պետք է անցնի հենց Պերեսը` Կրիշտիանուի հետ նստելով քննարկման:

Վերջին հայտարարություններից հետո փոխվել է նաև պորտուգալացու վերաբերմունքը: Հիմա նա տեսնում է, թե ինչքան է ակումբի ղեկավարությունը ցանկանում, որ ինքը մնա, ու ինչքան են երկրպագուները սիրում իրեն:

Սպասվում է, որ ամեն ինչ լավ ընթանալու դեպքում շատ շուտով գործակալ Ժորժե Մենդեշը կհարթի բոլոր մանրուքները, ու պայմանագիրը շուտով կերկարաձգվի: 


 Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]