Ռամոս. Հիշաչար չեմ եւ Մոուրինյոյին լավագույնն եմ ցանկանում

Добавлено: 31.07.2013 в 11:58 Просмотров: 349 Автор: Ադմին(Zaven)
Ռամոս. Հիշաչար չեմ եւ Մոուրինյոյին լավագույնն եմ ցանկանում
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ գերադասում է միայն լավ պահերը հիշել թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի  աշխատանքից: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը: Հիշեցնենք, որ լուրեր տարածվեցին, որ նա խնդիրներ է ունեցել թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ:

-Հազիվ թե հնարավոր լինի անցյալից որեւէ բան փոխել:  Կնշեմ միայն, որ ես հիշաչար չեմ և գերադասում եմ կենտրոնանալ միայն դրականի վրա եւ նշել Մոուրինյոյի պրոֆեսիոնալ կողմերը: Նրան լավագույնն եմ ցանկանում: Սակայն հիմա մենք նոր մարզիչ ունենք և այլ մասնագետների մասին խոսելն անհարգալից կլինի Կառլո Անչելոտիի նկատմամբ,-նշել է Ռամոսը:

Աղբյուր՝ football365.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]