«ՌԵԱԼԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԲԵՅԼԻ ՄԱՍԻՆ

Добавлено: 31.07.2013 в 11:53 Просмотров: 439 Автор: Ադմին(Zaven)
«ՌԵԱԼԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԲԵՅԼԻ ՄԱՍԻՆ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ջանք չի խնայում թիմի կազմում «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին տեսնելու համար:

Անգլիական ակումբի ֆուտբոլիստի մասին իրենց կարծիքներն են հայտնել Զինեդին Զիդանը, Սերխիո Ռամոսը և Ալվարո Արբելոան:

Ֆրանսիացին, մասնավորապես, նշել է.«Մենք չենք պատրաստվում հրաժարվել Բեյլից: Չի կարելի բաց թողնել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստի: Նարմալ է, որ «Տոտենհեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել նրա հետ, բայց մենք պարզ հասկացրել ենք, որ նա հանդիսանում է մեր թիվ մեկ նպատակը»:

Սերխիո Ռամոսը իր հերթին նշել է, որ «Ռեալը» միայն կշահի ձեռք բերելով ուելսցի ֆուտբոլիստին. «Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է, ով ունի զարգացած ֆուտբոլային հնարքների մեծ պաշար: Եթե նա տեղափոխվի մեր թիմ, ապա միայն կուժեղացնի «Ռեալի» կամզը»:

«Արքայական ակումբի» աջ եզրային պաշտպան Արբելոան նույնպես կարծում է, որ Բեյլը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. «Ինձ բախտ վիճակվել է խաղալ Բեյլի դեմ, և ոչ մեկ նրան բարձրակարգ ֆուտբոլիստ չհամարելու պատճառ չունի: Այդպիսի խաղացողները միշտ գտնվում են այնպիսի հիանալի թիմերի ուշադրության կենտրոնում, ինչպիսին «Ռեալ» է, քանի որ մեր նպատակը տիտղոսներ նվաճելն է»:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]