«ՌԵԱԼՆ» ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍԵՅՆՏ ԼՈՒԻՍՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Добавлено: 10.08.2013 в 12:45 Просмотров: 552 Автор: Ադմին(Zaven)
«ՌԵԱԼՆ» ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍԵՅՆՏ ԼՈՒԻՍՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռեալ Մադրիդը» Սեյնտ Լուիսի «Ռոբերտ Ռ.Հերման» մարզադաշտում իր առաջին մարզումն անցկացրեց նախքան շաբաթ օրը կայանալիք «Ինտերի» դեմ հանդիպումը: «Չելսիի» դեմ խաղին մեկնարկային կազմում դաշտ դուրս եկած խաղացողները, բացի Կասիլյասից, կատարեցին վերականգնողական աշխատանքներ, իսկ մնացած բոլոր խաղացողները մարզվում էին ավելի մեծ ինտենսիվությամբ: Իլյարամենդին մարզվում էր անհատական ծրագրով, իսկ Մատեոսն ու Վարանը մարզումը սկսեցին խաղընկերների հետ, բայց երկրորդ հատվածն անցկացրին մարզասրահում: Դենիսը, միևնույն ժամանակ, լքել է թիմը, որ Ռուսաստանի հավաքականի կազմում պատրաստվի Հյուսիսային Իռլանդիայի դեմ կարևոր խաղին:

Անչելոտին խաղացողներին բաժանել էր երեք խմբի: Դրանցից առաջինը բաղկացած էր հենց այն խաղացողներից, ովքեր վերականգնողական աշխատանքներ էին անում` Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո, Խեդիրա, Մոդրիչ, Իսկո, Օզիլ, Ռոնալդու, Բենզեմա: Նրանք կատարում էին վերականգնող վարժություններ ու մկաններն ամրացնող հատուկ առաջադրանքներ:

Երկրորդ խումբը, որն համեմատաբար մարդաշատ էր, բաղկացած էր բոլոր այն խաղացողներից, ովքեր մեկնարկային կազմում չէին, բացառությամբ դարպասապահ Կասիլյասի: Կասիլյասը, Լոպեսը, Մեխիասն ու Խեսուսը մարզվում էին Վիլիամ Վեկիի գլխավորությամբ:



Աղբյուր՝ realmadrid.am


Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]