«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳԵԼԱԿՍԻ»` 3-1 | ՓԱՅԼՈՒՆ ԻՍԿՈՆ ՈՒ ԱՆԿԱՍԵԼԻ ԲԵՆԶԵՄԱՆ (ՎԻԴԵՈ)

Добавлено: 02.08.2013 в 14:51 Просмотров: 347 Автор: Ադմին(Zaven)
«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳԵԼԱԿՍԻ»` 3-1 | ՓԱՅԼՈՒՆ ԻՍԿՈՆ ՈՒ ԱՆԿԱՍԵԼԻ ԲԵՆԶԵՄԱՆ (ՎԻԴԵՈ)

«Ֆենիքսի համալսարան» մարզադաշտում «Ռեալ Մադրիդն» ու «Լոս Անջելես Գելակսին» մրցում էին միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: 

Խաղն անցավ «Ռեալի» խաղային ու տարածքային առավելությամբ: Անչելոտիի սաները հենց սկզբից սկսեցին իրենց խաղը թելադրել ու արագ գոլ հեղինակեցին: Իսկոյի ֆանտաստիկ փոխանցումից հետո Ռոնալդուին բան չէր մնում անել, քան գնդակը փոխանցել Դի Մարիային, ով 10 մետրից գնդակահարեց դարպասապահին:

Երկրորդ կեսում նույն Իսկոն հերթական ֆանտաստիկ փոխանցումով դարպասապահի դիմաց մեն մենակ հանեց Կարիմ Բենզեմային: Ֆրանսիացին դիպուկ էր: Ավելի ուշ Կարիմը դուբլ գրանցեց` օգտագործելով Դի Մարիայի` եզրից կատարած փոխանցումը:

Բայց մինչ այդ Խոսե Վիլյառեալը կարողացավ գեղեցիկ հարվածով խոցել Դիեգո Լոպեսին, բայց, հարկ է նշել, դարպասապահը մոտ էր գնդակը հետ մղելուն:




Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]