ՌԵԱԼԻ ԵՒ ՏՈՏԵՆՀԵՄԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Добавлено: 09.08.2013 в 14:24 Просмотров: 371 Автор: Ադմին(Zaven)
ՌԵԱԼԻ ԵՒ ՏՈՏԵՆՀԵՄԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին չեղյալ է համարել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպումը, հայտնում է Tribalfootball.com-ը:

Կողմերը պետք է հանդիպեին Գարեթ Բեյլի տրանսֆերի համար բանակցություններ վարելու: Ենթադրվում էր, որ Լևիի և Պերեսի առաջին հանդիպումը կկայանա Մայամիում, սակայն անգլիական ակումբի նախագահը այդպես էլ չի ժամանել:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բեյլը մեծ հիասթափություն է ապրես այս իրավիճակից:

Այսօր՝ օգոստոսի 9-ին, «Արքայական ակումբի» ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել Բեյլի գործակալի հետ, որպեսզի վերջինս խնդրի ֆուտբոլիստին արագացնել գործարքը:

 Աղբյուր՝ armsport.am


Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]