«ՌԵԱԼԸ» ԿԱՐՈՂ Է ՎԱՐՁԱԿԱԼԵԼ ԳԻԼՅԵՐՄԵ ՍԻԿԵՅՐԱՅԻՆ

Добавлено: 26.08.2013 в 20:24 Просмотров: 413 Автор: Ադմին(Zaven)
«ՌԵԱԼԸ» ԿԱՐՈՂ Է ՎԱՐՁԱԿԱԼԵԼ ԳԻԼՅԵՐՄԵ ՍԻԿԵՅՐԱՅԻՆ

«Գրանադայում» արդեն իսկ համակերպվել են այն մտքի հետ, որ Գիլյերմե Սիկեյրան լքելու է թիմը մինչև օգոստոսի 31-ը: Նույնիսկ երկրպագուները, որ ժամանել էին թիմի մարզմանը, արդեն իսկ հաջողություններ էին մաղթում բրազիլացուն «Ռեալի» կազմում: Մինչ այս պահը միայն մեկ առաջարկ է ստացվել խաղացողի համար: Պոտենցիալ գնորդը եղել է «Լիվերպուլը», սակայն դրանից հետո «խաղադաշտ է դուրս եկել» «Ռեալը»:

Այսօր կարող է վճռորոշ օր լինել Սիկեյրայի` «Ռեալ» տեղափոխության հարցում: Եթե նույնիսկ դա չլինի ուղղակի տրանսֆեր, Կիկե Պինան լավ առաջարկ ունի Պերեսի համար: «Գրանադայի» նախագահը վստահ է, որ Սիկեյրան հաջողությունների կհասնի «Ռեալում», բայց ցանկանում է նախ մեկ տարով վարձավճարով տալ խաղացողին, ինչից հետո «Ռեալը» հնարավորություն կունենա գնել տրանսֆերը մյուս ամառ: Այսօր կեսօրին երկու ակումբների ղեկավարները Գրանադայի ռեստորաններից մեկում ճաշել են միասին: Ենթադրվում է, որ ամենաշոշափված թեման եղել է հենց Սիկեյրայի հարցը:

Միևնույն ժամանակ խաղացողը սպասման մեջ է: Նա մարզվում է մեծ ինտենսիվությամբ, բայց «Ռեալ» տեղափոխվելու մտքերը թույլ չեն տալիս, որ նրա դեմքին ժպիտ հայտնվի: Ակումբը նույնպես շատ ուշադիր է խաղացողի նկատմամբ: Նա մասնակցել է միայն մինչմրցաշրջանային խաղերին ու մեծ զգուշությամբ է խաղում` վնասվածքներից խուսափելու համար: Կիկե Պինան վստահ է, որ այս տրանսֆերը տնտեսապես ձեռնտու կլինի իրենց համար, բայց նախ և առաջ ցանկանում է, որ իր խաղացողը գնա բարձրակարգ ակումբ` «Ռեալ», ու հաջողությունների հասնի հենց «Սանտիագո Բեռնաբեուում»:

Երեկ կայացած մարզումից հետո Սիկեյրան խոսել է լրագրողների հետ ու ցանկություն հայտնել խաղալ «Ռեալում»: Լրագրողի հարցին, թե «դու ցանկանու՞մ ես խաղալ Բեյլի հետ», Սիկեյրան պատասխանել է.«Մի՞թե արդեն պաշտոնապես հաստատված է»: Լրագրողը, շարունակելով զրուցյը, ասել է.«Դա դե ֆակտո կայացած գործարք է»: Ու Սիկեյրան նշել է. «Կուզեի խաղալ թե´ Բեյլի, թե´ մյուսների հետ»: Բայց երբ լրագրողը փորձեց ավելին իմանալ այս հարցի վերաբերյալ, Սիկեյրան ընդհատեց նրան.«Ես չեմ խոսի ապագայիս մասին մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, ինչին դեռ շատ ժամանակ կա»:




Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]