«ՌԵԱԼԸ» ՄԵՐԺԵԼ Է «ԼԵՎԱՆՏԵԻ» ԱՌԱՋԱՐԿԸ

Добавлено: 08.08.2013 в 14:19 Просмотров: 421 Автор: Ադմին(Zaven)
«ՌԵԱԼԸ» ՄԵՐԺԵԼ Է «ԼԵՎԱՆՏԵԻ» ԱՌԱՋԱՐԿԸ

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը վերջնականապես որոշել է թիմում պահել կիսապաշպտան Դենիս Չերիշևին, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

«Արքայական ակումբը» արդեն ռուս խաղացողին ձեռք բերելու մի քանի առաջարկ է մերժել: Վերջին առաջարկը ստացվել էր «Լևանտեից»: Թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը կարծում էր, որ խաղացողը կարող էր զգալիորեն ուժեղացնել իր թիմի հարձակվողական պոտենցիալը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խնդրել էր Դենիսին մնալ թիմում: Իտալացի մասնագետը նրան խաղացնում է ձախ պաշտպանի դիրքում: Միևնույն ժամանակ, ինքը` խաղացողը, ցանկանում է խաղային պրակտbիկա ունենալ, որ մասնակցի Աշխարհի 2014 թվականի առաջնությանը:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]