ՌՈՆԱԼԴՈՒՆ ԽՈՍՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ | «ՌԵԱԼ» - «ՉԵԼՍԻ»` 3:1 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Добавлено: 08.08.2013 в 10:24 Просмотров: 491 Автор: Ադմին(Zaven)
ՌՈՆԱԼԴՈՒՆ ԽՈՍՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ | «ՌԵԱԼ» - «ՉԵԼՍԻ»` 3:1 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մադրիդի «Ռեալը» միջազգային ընկերական մրցաշարի չեմպիոնն է: Եզրափակիչ խաղում Կարլո Անչելոտիի սաները ֆուտբոլային դաս տվեցին Ժոզե Մոուրինյոյի «Չելսիին»: 

Նախ հաշիվը բացեց Մարսելոն` հիանալի հարվածով գրավելով դարպասի ստորին անկյունը: Չուշացավ մրցակցի պատասխանը: Ալվարո Արբելոայի ու Սերխիո Ռամոսը սխալից հետո Ռամիրեսը մեն մենակ դուրս եկավ Կասիլյասի դեմ ու գրավեց դարպասը:

Բայց այս երեկո լավագույնն էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով գերադասեց Մոուրինյոյի խոսքերին պատասխանել խաղադաշտում, ոչ թե ասուլիսի ժամանակ: Ավելի լավ պատասխան չէր էլ կարելի մտածել: Երկու ֆանտաստիկ գոլ ու պարտված «Չելսի»:

«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»` 3:1
Գոլերը` Մարսելո 14', Ռոնալդու 31', 57' - Ռամիրես 16'



Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]