Sky Sports. «ՌԵԱԼԸ» ԲԵՅԼԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է 85 ՄԼՆ ՖՈՒՆՏ

Добавлено: 31.07.2013 в 11:02 Просмотров: 350 Автор: Ադմին(Zaven)
Sky Sports. «ՌԵԱԼԸ» ԲԵՅԼԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է 85 ՄԼՆ ՖՈՒՆՏ

Մադրիդի «Ռեալը» «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար առաջարկել է 85 մլն ֆունտ:

Առաջարկը լոնդոնյան ակումբ է հասել ավելի քան մեկ շաբաթ առաջ: Ֆուտբոլիստը գիտի դրա մասին և դժգոհ է «խցանների» ղեկավարության պասիվությունից, հաստատում է Sky Sports-ը:

Այդ ամենի հետ հանդերձ, «Ռեալը» մտադիր չէ իր ֆուտբոլիստներին ներառել գործարքի մեջ:
Աղբյուրի տեղեկություններով, լոնդոնցիների նախագահ Դանիել Լևիի դիրքորոշումը, այնուամենայնիվ, մնում է նյունը. Բեյլը չի վաճառվում:

Անձամբ ֆուտբոլիստը դեռ հայտարարություններ չի արել իր ապագայի վերաբերյալ:

Daily Mail-ն էլ տեղեկացնում է, որ հերթական հանդիպումն է տեղի ունեցել ֆուտբոլիստի գործակալի և Դանիել Լևիի միջև: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բեյլի ծնողները, որոնք պահանջել են «խցանների» նախագահից կատարել տված խոստումը և վաճառել Բեյլին:

Ավելի վաղ հայտնվում էր, որ «Տոտենհեմը» ցանկանում է Բեյլի դիմաց ստանալ 98 մլն եվրո և Կոենտրաուին:


Աղբյուր՝ realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]