The Sun. «ԱՐՍԵՆԱԼԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՕԶԻԼԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԻՆ

Добавлено: 26.08.2013 в 13:59 Просмотров: 428 Автор: Ադմին(Zaven)
The Sun. «ԱՐՍԵՆԱԼԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՕԶԻԼԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԻՆ

Անգլիական The sun պարբերականը այսօր հրապարակել է մի լուր, որում ասվում է, որ Լոնդոնի «Արսենալը» միանում է «Մանչեսթեր Յունայթեդին» «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին գնելու համար մղվող պայքարում:

Այս ամառվա ընթացքում Արսեն Վենգերին շատերը քննադատում էին տրանսֆերների բացակայության պատճառով, իսկ Օզիլի ձեռքբերումը հզոր արգումենտ կլինի քննադատներին լռեցնելու համար:

Օզիլը դժգոհ է ակումբի` իր աշխատավարձը բարձրացնելու հարցումը մերժելուց, իսկ նա այս պահին վաստակում է 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Այնուամենայնիվ, խաղացողը ավելի շատ հակված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, որն էլ շուտով, ամենայն հավանականությամբ, կվաճառի իր առաջատարներից մեկին` Ուեյն Ռունիին, «Չելսիին»:

Ըստ The Sun-ի` «Արսենալը» պատրաստ է առաջարկել 45 մլն եվրո` նույնքան, որքան պատրաստ է գերմանացի խաղացողի համար վճարել «Մանչեսթեր Յունայթեդը»:


Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]