The Telegraph: ԲԵՅԼԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՌԵԱԼԸ» ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԸ

Добавлено: 26.08.2013 в 13:51 Просмотров: 368 Автор: Ադմին(Zaven)
The Telegraph: ԲԵՅԼԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՌԵԱԼԸ» ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԸ

«Տոտենհեմը» և Մադրիդի «Ռեալը» վերջնականապես պայմանավորվածություն են ձեռք բերել ուելսցու տեղափոխության վերաբերյալ:

Բեյլի տեղափոխություննը «Արքայական ակումբի» համար կարժենա 86 մլն ֆունտ (100 մլն եվրո), հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ պարբերականի, Մադրիդի «Ռեալը» Բեյլի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտնի երեքշաբթիից ոչ շուտ:

Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ Մադրիդի ակումբը «խցաններին» առաջարկել այդ գումարի վճարման երկու տարբերակ:

Ըստ առաջին տարբերակի, «Տոտենհեմին» այդ գումարը «Ռեալը պետք է վճարի 3-ից 4 տարվա ընթացքում, բայց լոնդոնցիները կարող են ընտրել երկրորդ տարբերակը, որի համաձայն «Ռեալը» կվճարի միանգամից 70 մլն ֆունտ:



Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]