«ՏՈՏԵՆՀԵՄԻ» ՄԱՐԶԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄԱԴՐԻԴ` ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ

Добавлено: 22.08.2013 в 14:55 Просмотров: 448 Автор: Ադմին(Zaven)
«ՏՈՏԵՆՀԵՄԻ» ՄԱՐԶԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄԱԴՐԻԴ` ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ

Գարեթ Բեյլի`«Ռեալ» տեղափոխությունը կարծես թե լուծված հարց է, քանի որ «Տոտենհեմի» մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին այս գիշեր ժամանել է Մադրիդ, որտեղ ավարտին է հասցնելու տեղափոխությունը, ինչից հետո նաև բանակցելու է «Ռոմայի» հետ Էրիկ Լամելայի ու Միրալեմ Պյանիչի հարցով:

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Տոտենհեմը» չի ցանկանում գործը թողնել վերջին օրերին: Երկու կողմերն էլ վստահ են, որ գործարքը կայացած է, ու հիմա մնում է որոշել, թե արդյո՞ք խաղացող ներգրավվելու է այս տրանսֆերում (հավանաբար` Կոենտրաուն), թե ոչ:

«Տոտենհեմը» արդեն իսկ 60 մլն ֆունտ է ծախսել տրանսֆերների վրա, իսկ Վիլիանի` 30 մլն ֆունտի դիմաց տրանսֆերը ժամերի հարց է: 

Հնարավոր է, շատ շուտով նոր տեղեկություններ լինեն այս հարցի վերաբերյալ:


Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]