3 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԲԵՅԼԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ»

Добавлено: 19.08.2013 в 14:05 Просмотров: 575 Автор: Ադմին(Zaven)
3 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԲԵՅԼԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ»
Վերջին շաբաթների ամենաքննարկվող տրանսֆերը մոտ է իրականանալուն: Այսօր բրիտանական պարբերականները հրապարակել են մի լուսանկար, որում Բեյլը իր մեքենաներից մեկով երթևեկելուց է եղել, մինչև 2013 թվականի օգոստոսի 31-ը ուժի մեջ գտնվող հարկային գրանցման պիտակով: Երջանիկ պատահականություն է սա, թե փաստ դեռ պարզ չէ, բայց պարզ է միայն մեկ բան և' Բեյլը, և' Պերեսը ցանկանում են ավարտին հասցնել այս գործարքը եկող շաբաթ:
Բեյլի տեղափոխության առաջին և ամենակարևոր պատճառը կարող է լինել նրա մեծ ցանկությունը՝ խաղալ Ռոնալդուի կողքին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Նա մեկ անգամ չի նշել, որ Ռոնալդուն իր կուռքն է, և որ նա ցանկանում է նմանվել պորտուգալացուն: 
Ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ անընդատ ցանկանում է աճել, խաղալ ավելի լավ ակումբում և ավելի բարձր առաջնությունում: Իհարկե «Տոտենհեմը» և անգլիական առաջնությունը նույնպես բարձր դիրքերում են, բայց հասկանալի է, որ ոչ այնքան, որքան «Ռեալն» ու Լա լիգան: Բեյլը նույնպես բոլոր առաջնությունների մեջ նախապատվությունը տալիս է իսպանական առաջնությանը: Որպես պրոֆեսինալ ֆուտբոլիստ, ուելսցին ցանկանում խաղալ ամենահեղինակավոր ակումբային առաջնությունում՝ Չեմպիոնների լիգայում, իսկ «խցանները» հանդես են գալիս Եվրոպայի լիգայում: Ահա այս երկու խնդիրները նույնպես կարող են դառնալ պատճառ Բեյլի «Ռեալ» տեղափոխության համար:
Երրորդ պատճառը այն է, որ Պերեսը ջանք, եռանդ և միջոցներ չի խնայում, որպեսզի Բեյլին տեղափոխի Մադրիդ: Պատմությունը ապացուցել է, որ բարձր գնով գնված «աստղերը» փայլում են «Ռեալում»: Զիդան, Ռոնալդո, Բեքհեմ, Ֆիգու, Ռոնալդու....
Միթե 2009-ին, «Ռեալի» կամ պարզապես ֆուտբոլի երկրպագուները չէին համարում Ռոնալդուի համար վճարված 94 մլն եվրոն շատ: Իհարկե, համարում էին այդ գումարը շատ, բայց հիմա ո՞վ է Կրիշտիանուն մեզ համար. առաջատար և թիմում գործող գլխավոր անձ: Միթե՞, «ձախլիկ Ռոնալդուն» չի կարող դառնալ այդպիսին: Ժամանակը ցույց կտա այդ ամենը, իսկ Բեյլը օրեցօր ավելի է մոտենում Մադրիդին:

Աղբյուր՝ 
realmadrid.am
Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]