Daily Mail. ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Չնայած Անդրե Վիլաշ-Բոաշի` երեկ հնչեցրած խոսքերին, ըստ որոնց Բեյլը պետք է ներկա լինի «Տոտենհեմի» առաջիկա մարզմանը, բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը գրում է, որ Դանիել Լևին ի վերջո համաձայնվել է Գարեթ Բեյլին վաճառել Մադրիդի «Ռեալին», սակայն այդ մասին պաշտոնապես կհայտարարվի միայն երեքշաբթի:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` Լևին համաձայնվել է ընդունել 100 մլն եվրո առաջարկը Մադրիդում Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած հանդիպումից հետո, որին ներկա են եղել նաև խաղացողի գործակալն ու «Տոտենհեմի» մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին: Այդ հանդիպումից հետո Լևին վերադարձել է Լոնդոն, որ ներկա գտնվի «Սուոնսիի» դեմ խաղին, իսկ արդեն դրանից հետո որոշում է կայացրել ընդունել առաջարկը:
Սակայն մի բան The Daily Mail-ը չի կարողացել պարզել: Հայտնի չէ` արդյո՞ք Ֆաբիո Կոենտրաուն կներառվի տրանսֆերի մեջ, թե՞ ոչ: Ավելի վաղ պորտուգալացի խաղացողը ցանկություն էր հայտնել լքել թիմը, ինչից հետո ակումբը դիտարկում էր նրան Բեյլի տրանսֆերում ընդգրկելու հավանականությունը: Դանիել Լևին դեմ չէ նման առաջարկին ու արդեն հասկացնել է տվել, որ ցանկանում է Ֆաբիոյին տեսնել իր թիմում:
Աղբյուր՝ realmadrid.am
- 19.08.2013 14:05 3 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԲԵՅԼԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ» 0
- 01.08.2013 15:03 AS. «ՌԵԱԼՆ» ՈՒ «ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՒՄ 0
- 26.08.2013 14:10 Daily Mail. ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ 0