ԶԻԴԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՆԵԼ ԲԵՅԼԻՆ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը պատրաստ է իր անձնական հսկողության տակ վերցնել Գարեթ Բեյլին, ով մոտ է «Տոտենհեմից» Մադրիդ տեղափոխվելուն:
Ըստ ֆրանսացի լեգենդար խաղացողի` Բեյլի համար հեշտ չի լինի այն, որ նա գիտակցելու է, որ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է:
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը,- Զիդանի խոսքերն է մեջբերում Sunday People.- Միշտ պատրաստ կլինեմ նրան խորհուրդ տալ ու անձնական հսկողության տակ վերցնել նրան: Երբ այսպիսի աղմկալի տրանսֆեր է կայանում, միշտ էլ ուշադրությունը մեծանում է: Բայց, որպես ֆուտբոլիստ, դու չպետք է մտածես գումարների մասին: Աշխատասենյակիս դուռը միշտ բաց կլինի Բեյլի համար»:
Աղբյուր՝ realmadrid.am
- 19.08.2013 14:05 3 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԲԵՅԼԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ» 0
- 01.08.2013 15:03 AS. «ՌԵԱԼՆ» ՈՒ «ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՒՄ 0
- 26.08.2013 14:10 Daily Mail. ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ 0